Դավթաշենի Ձոր-2 թաղամասի, Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի մի հատվածի, Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

11:46 • 15.08.23

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի առանձնատների գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի «Խաչքար» թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ջրարբի, Ջրառատ, Ապագա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:         

Դավթաշենի Ձոր-2 թաղամասի, Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի մի հատվածի, Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի