Իրանում գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

14:05 • 15.08.23

Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում խարդախության պատճառով:

Նա պետք է դատարանում մի շարք հարցերի պատասխանի, ասել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին․

«Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ, ով ունի հոգևորականի կոչում , մի քանի գործ է հարուցվել Հոգևորականության հատուկ դատախազությունում»,- ասել է նա

Նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի արժութային խարդախության, ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայի ասշխատանքին միջամտության պատճառով։

Իրանում գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ