Հավայան կղզիներում հայտնաբերվել է 60 մարդ, որ հրդեհներից հետո համարվում էր անհետ կորած

20:22 • 15.08.23

Հավայան կղզիներում հայտնաբերվել է 60 մարդ, ովքեր հրդեհներից հետո համարվում էին անհետ կորած: Հայտնել է ABC-ն։

Նրանք հայտնաբերվել են տներից մեկի անվտանգ հատվածում, մինչդեռ հարյուրավոր մարդիկ դեռ չեն գտնվել։

Պաշտոնյաներն այժմ օգտագործում են «չգրանցված» տերմինը «անհայտ կորածների» փոխարեն, քանի որ կղզում շատ մարդիկ չունեն էլեկտրականություն ու չեն կարող օգտագործել իրենց հեռախոսները հարազատների կամ իշխանությունների հետ կապ հաստատելու համար։

Հավայան կղզիներում հայտնաբերվել է 60 մարդ, որ հրդեհներից հետո համարվում էր անհետ կորած