Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի
Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։
«Մախաչկալայում հրդեհի վայրում հայտնաբերվել է ևս 5 մարդու դի։ Զոհերի ընդհանուր թիվը կազմել է 35։ Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները», - ասված է ՌԴ ԱԻՆ-ի թելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի և տասնյակ տուժածների մասին։ Հայտնի է, որ զոհերից երեքը երեխաներ են։
Հիշեցնենք, որ Դաղստանի Մախաչկալա քաղաքի գազալցակայաններից մեկում օգոստոստի 14-ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել։ Նշվում է, որ Մախաչկալայի ծայրամասում գտնվող ավտոսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթյուն է որոտացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդած տվյալների՝ հրդեհն ընդգրկել է ավելի քան 500 քմ տարածք։










