Վերին Շորժայում վիրավորված զինծառայողին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ մամուլի խոսնակ

11:17 • 15.08.23

Երեկ Վերին Շորժայում Ադրբեջանի զինված ուժերի կողմից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա մանրամասնեց, որ վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ  օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, նրա վիճակը ծանր է

 

 

Վերին Շորժայում վիրավորված զինծառայողին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ մամուլի խոսնակ