4 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար, 1 լորտու․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Օգոստոսի 12-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արարատ, Մասիս, Չարենցավան, Գավառ, Սիսիան քաղաքներում և Քանաքեռավան գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 4 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:










