Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

10:44 • 16.08.23

Հավայան արշիպելագի Մաուի կղզում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Մաուի շրջանի իշխանություններին հղումով:

Ավելի վաղ նահանգապետ Ջոշ Գրինը հայտնել էր 101 զոհի մասին։

«Զոհերի թիվը հասել է 106-ի»,- ասված է Մաուի շրջանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հավայան Մաուի և Մեծ կղզիներում հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի ու սաստկացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու պատճառով: Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքը։ Իշխանությունները ստիպված են ճանապարհներ փակել, հասարակական տրանսպորտը չի աշխատում, տեղի բնակիչները տարհանվել են։

Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 100-ը