Թալիբները Աֆղանստանում քաղաքական կուսակցությունների գործունեությունն անօրինական են ճանաչել

16:22 • 16.08.23

Քաղաքական կուսակցությունների գործունեությունը հակասում է շարիաթի օրենքներին և արգելված է Աֆղանստանում։

Հայտարարարել է Թալիբան շարժման ձևավորած կառավարության արդարադատության նախարար Աբդուլ Հաքիմ Իսխակզայը, որը հայտնի է նաև որպես Աբդուլ Հակիմ Շարի։

«Քաղաքական կուսակցությունների գործունեությունն Աֆղանստանում կտրականապես արգելված է, քանի որ դրանք հակասում են շարիաթի նորմերին և չեն պաշտպանում ժողովրդի շահերը», -ասել է նա։

Թալիբները Աֆղանստանում քաղաքական կուսակցությունների գործունեությունն անօրինական են ճանաչել