Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները

17:45 • 16.08.23

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները