Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊՆ

22:06 • 16.08.23

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊՆ