Ավելի քան 60 մարդ է զոհվել Հնդկաստանի նահանգում տեղատարափ անձրևների պատճառով. մտավախություն կա, որ շատ ուրիշներ դեռ մնացել են փլատակների տակ

21:10 • 16.08.23

Ավելի քան 60 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմալայան Հիմաչալ Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների պատճառով, որոնք շարունակում են սողանքներ և ջրհեղեղներ առաջացնել: Գրել է Independent-ը։ 

Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Շիմլա քաղաքում, որը նախորդ շաբաթվանից տուժել է հորդառատ անձրևից: Նահանգը հայտնի է նաև Հինդու նվիրյալների շրջանում բազմաթիվ կրոնական սրբավայրերի առկայության պատճառով:

Առնվազն 12 մարդ է զոհվել նահանգի մայրաքաղաքում հինդուական տաճարի փլուզման հետևանքով։ Մտավախություն կա, որ շատ ուրիշներ դեռ մնացել են փլատակների տակ: Այս շաբաթվա սկզբին Սոլան թաղամասում 7 մարդ է զոհվել:

Նահանգի գլխավոր նախարար Սուխվինդեր Սինգհ Սուխուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի քան 800 մարդ տարհանվել է Բեաս գետին մերձակա ցածրադիր շրջաններից։ Նա օդային հետազոտություն է անցկացրել Կանգրա շրջանի՝ ջրհեղեղից տուժած շրջաններում:

Ըստ նախարարի՝ անցած շաբաթվա ընթացքում անձրևների 157 տոկոս աճ է գրանցվել, ինչը հանգեցրել է մեծ վնասների ամբողջ նահանգում:

Ավելի քան 60 մարդ է զոհվել Հնդկաստանի նահանգում տեղատարափ անձրևների պատճառով. մտավախություն կա, որ շատ ուրիշներ դեռ մնացել են փլատակների տակ