Կանադայում հսկա «շաուրմա զգեստը» վաճառվել է ավելի քան 16,000 դոլարով

17:16 • 16.08.23

Շաուրմայի Կանադական տարբերակի կոստյումը պետական աճուրդում վաճառվել է 16,000 դոլարով: Այս մասին գրում է The Guardian-ը:

PrimeTime Donair and Poutine ռեստորանի սեփականատեր Ադիլ Ասիմը խոստովանել է, որ կոստյումը ձեռք է բերել շաուրմայի մեջ գտնվող հազարի տերևների առկայության պատճառով:

«Մենք միացանք Դոների կոստյումը ձեռք բերելու մրցույթին և որոշեցինք մնալ մինչև վերջ այն բանի համար, ինչ ասում էին այն մարդիկ, ովքեր մրցում էին մեր դեմ: Ծովափնյա Նահանգներում շաուրմա վաճառող մի քանի սրճարաններ հարցազրույց են տվել ԶԼՄ-ներին և ասել, որ եթե կոստյում գնեին, ապա հազարի տերևները կհանեին»,- ասել է Ասիմը։

Նրա բաղադրատոմսում շաուրման առանց հազարի տերևների չեն պատրաստում։

«Ես ծնվել և մեծացել եմ Ալբերտայում։ Ես այստեղ շաուրմա եմ ուտում մոտ 40 տարի և վաճառում եմ դրանք վերջին 18 տարիների ընթացքում: Եվ այսպես, ես հաստատ գիտեմ, որ շաուրմայի մոտ 90%- ը, որը մենք վաճառում ենք Ալբերտայում, պարունակում է հազար»,- ասաց նա:

Սկզբում 142 սմ բարձրությամբ կոստյումը պատվիրվել էր Ալբերտա նահանգի իշխանությունների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության տեսաարշավի համար, որը պատմում էր թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելու վտանգի մասին: Սակայն գովազդը պաշտոնյաներին չափազանց անլուրջ է թվացել, իսկ կոստյումն ուղարկվել է պահեստ ՝ փոշի հավաքելու։

Չորեքշաբթի օրը Ասիմը կմեկնի կոստյումը վերցնելու: Սակայն, նա դեռ վստահ չէ, թե ով է այն հագնելու:

«Ես մեծ մարդ եմ, ուստի չեմ կարծում, որ կարող եմ խցկվել նրա մեջ», - ասել է նա: 

Կանադայում հսկա «շաուրմա զգեստը» վաճառվել է ավելի քան 16,000 դոլարով