ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Ալ-Արաբի. պաշտոնական

08:31 • 16.08.23

Պաշտպան Աբդու Դիալոն ՊՍԺ-ից տեղափոխվել է կատարական «Ալ-Արաբի» ակումբ, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա խաղացողը ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2019 թվականից։ Նա խաղացել է նաև «Մոնակոյում», «Զուլտե-Վարեգեմում», «Մայնցում», Դորտմունդի «Բորուսիայում» և «Լայպցիգում»:

Ընդհանուր առմամբ, սենեգալցին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 75 հանդիպում, կատարել 4 գոլային փոխանցում և նվաճել 8 տիտղոս։

ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Ալ-Արաբի. պաշտոնական