Քաղաքացին սպառնում էր ինքնասպանություն գործել. նրան հոգեբանական աջակցություն են ցուցաբերել

07:56 • 16.08.23

Օգոստոսի 15-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի շեն­քերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հոգեբանը տեղում քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին սպառնում էր ինքնասպանություն գործել. նրան հոգեբանական աջակցություն են ցուցաբերել