Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է, երևում է մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամածը
Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։
Հայտնում է Ermenihaber-ը։
Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։
Նրանք նաև նշել են վերջին տարիներին ջրի մակարդակի արագ նվազմումը անհանգստության տեղիք է տալիս, քանի որ դա բացասաբար է անդրադառնում ձկնորսության, ինչպես նաև ձկների բազմացման վրա։










