Կոտայքի մարզում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Օգոստոսի 17-ին, ժամը 13։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Կաքավաձոր թաղամասի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաքավաձոր թաղամասի Ջրառատ փողոցում գտնվող շինություններից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16։54-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր»,- ասված է հաղորդագրության մեջ։










