11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել. «Առավոտ»

23:13 • 17.08.23

Օգոստոսի 13-ին Արտաշատի բժշկական կենտրոնի ճանապարհին մահացած 11 ամսական երեխան նույն օրը թեյնիկի եռացող ջուրն է թափել իր վրա: 

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեխան, գտնվելով քայլասայլակի մեջ ու ծնողների հսկողությունից դուրս՝ մոտեցել է սեղանին, որի վրա էլեկտրական թեյնիկն է եղել միացրած։ Ջուրը եռալիս քաշել ու լցրել է գլխին, ինչի հետևանքով էլ մահացել է:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել. «Առավոտ»