Ադրբեջանի ՄԻՊ-ը չի պատասխանել՝ Արցախի շրջափակման հարցով իմ նամակին. Մանասյան
Մենք գործ ունենք այնպիսի ճգնաժամային իրավիճակի հետ, երբ, չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, չնայած տարածվող բազմաթիվ հայտարարություններին, մենք ունենք Արցախի շրջափակման խնդրի չշտկված իրավիճակ, և բնականաբար այստեղ կարիք կա նաև գործուն քայլերի ձեռնարկման:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Մենք ունենք գործուն քայլերի կարիք, ու դա կարող է լինել ցանկացած ձև»,- ասել է նա:
Պաշտպանը նշեց, որ մեկ ամիս առաջ Արցախի շրջափակման հարցով Ադրբեջանի ՄԻՊ-ին հղած նամակին, դեռ պատասխան չի ստացել:










