Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը և պետնախարարը քննարկել են պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր

17:47 • 17.08.23

Օգոստոսի 17-ին  ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից:

Պետնախարարը ներկայացրել է Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրանականացվող աշխատանքները։

Քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձել պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին:

 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը և պետնախարարը քննարկել են պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր