Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

13:02 • 17.08.23

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ) X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09։45-ին (Երևանի ժամանակով՝ 10:45-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյոկսուն շրջանում, օջախը՝ 7,12 կմ խորության վրա:

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել