Քրդական ուժերը հայտարարել են Ռաքքայում ԻՊ-ի պարագլուխներից մեկի վերացման մասին

17:04 • 17.08.23

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հայտարարել են Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գլխավոր պարագլուխներից մեկի վերացման մասին։

Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

SDF-ի հայտարարության համաձայն՝ ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների մարտիկները, միջազգային կոալիցիայի և Իրաքյան Քրդստանի  հակաահաբեկչական ծառայության հետ համագործակցությամբ, հատուկ գործողություն են իրականացրել Ռաքքա քաղաքի կենտրոնում, որի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկը՝ Իբրահիմ ալ Ալի անունով, որը հայտնի է նաև որպես «Աբու Մուջահիդ»:

Նշվում է, որ այն տանը, որտեղ թաքնվում էր նա, հայտնաբերվել են զենք ու զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ։

 

Քրդական ուժերը հայտարարել են Ռաքքայում ԻՊ-ի պարագլուխներից մեկի վերացման մասին