Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհի պատճառով շուրջ 1,200 մարդ է տարհանվել

17:43 • 17.08.23

Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորության վրա։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լոնդոնի հրշեջ ծառայության տարածած հայտարարությունը։

Հրդեհը բռնկվել է 11-հարկանի գրասենյակային շենքում։ Ոչնչացել է 10-րդ հարկում գտնվող բույսերով սենյակը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 40 հրշեջ և 6 հրշեջ հաշվարկ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհի պատճառով շուրջ 1,200 մարդ է տարհանվել