Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով. Մանե Թանդիլյան

12:52 • 17.08.23

Որևէ մեկը մեզ համար ոչինչ չի արել ու չի անելու, եթե ինքներս չդառնանք մեր խնդիրների կարգավորման առաջամարտիկը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ՄԱԿ-ի կամ միջազգային ցանկացած կառույցի կողմից Արցախում կատարվող ցանկացած հարցի քննարկում դիտարկվում է որպես Ադրբեջանի ներքին հարցի քննարկում։

Հետևաբար, նույնիսկ կարիք էլ չկա անդրադառնալու արտգործնախարարի հայտարարության բովանդակությանը և որակին, Ադրբեջանի կեղծ թեզերի նկատմամբ անդրադարձերին և այլն։

Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով։ Միայն ամբողջական իշխանափոխությունից և «Հզոր Հայաստան, Ազատ Արցախ» արտաքին քաղաքականության օրակարգով, ժողովրդի վստահությամբ ընտրված իշխանությունն է ի զորու լինելու զբաղվել մեր խնդիրների կարգավորմամբ»,- գրել է նա։

Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով. Մանե Թանդիլյան