Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան․ Հասմիկ Սամվելյան
Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նշենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, բայց ավելի ուշ հրապարակված տեսանյութից հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները նրան գերեվարել են:
Ի դեպ, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի սահմանած ժամկետում հայկական կողմը ներկայացրել է իր առարկություններն ու դիրքորոշումները։
Հիշեցնենք, որ Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին հուլիսի 29-ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նա Հայաստան էր գալիս Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ՝ վիրահատության նպատակով:










