Փաշինյանն այցելել է Կապանում ԱԱԾ սահմանապահ ուղեկալ (տեսանյութ)

22:23 • 17.08.23

Կապանում այցելեցի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ: Այս մասին իր ՖԲ էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Նա շրջել է ուղեկալի տարածքում, ծանոթացել սահմանապահների սպառազինությանը, տարածքի կահավորմանը։ 

Ուղեկալում են եղել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, նրա տեղակալը, Սյունիքի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնեի նախարարը։

Փաշինյանն այցելել է Կապանում ԱԱԾ սահմանապահ ուղեկալ (տեսանյութ)