Ուկրաինայում ռազմական դրությունն ու ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվել են 90 օրով

14:17 • 17.08.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով՝ մինչև նոյեմբերի 15-ը երկարաձգելու մասին օրենքները։

Այս մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Նախագահը ստորագրել է օրենքներ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգման մասին 90 օրով, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը»,- գրել է Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։

Ռազմական դրության երկարաձգման մասին օրենքները Գերագույն Ռադան ընդունել է հուլիսի 27-ին։

Նման ժամկետով երկրում ռազմական դրության երկարաձգումը նշանակում է Ուկրաինայում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների չեղարկում։

Ուկրաինայում ռազմական դրությունն ու ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվել են 90 օրով