Մեղրաշատ գյուղում խորդանոց ու մոտ 90 հակ անասնակեր են այրվել

18:46 • 18.08.23

Օգոստոսի 18-ին, ժամը 14:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են խորդանոց և անասնակեր:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 8 քմ) և մոտ 90 հակ անասնակեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեղրաշատ գյուղում խորդանոց ու մոտ 90 հակ անասնակեր են այրվել