Երևանի Նորագավիթ թաղամասում խոտածածկույթ է այրվում (թարմացված, լուսանկարներ)
Օգոստոսի 18-ին, ժամը 19:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ պանրի գործարանի հետնամասում, այրվում է խոտածածկույթ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին:
Լուսանկարները Shamshyan.com-ի















