Akneye-ը «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնի խորհրդանիշ (լուսանկարներ, տեսանյութ)

15:55 • 18.08.23

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք», հենց այս խորագրով էլ օգոստոսի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը:

No description available.

Փառատոնի ընթացքում բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավ ստեղծելու փոխարեն նկարել են աչքի քանդակի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի և կտեղադրվի ftNFT հարթակում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում:

No description available.

Akneye-ը նորարական արվեստի ներկայացման ևս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում միջազգային Էքսպոների և ցուցահանդեսների ընթացքում: Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ՝ սկսնակների:

No description available.

Փառատոնի հյուրերն էին ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ովքեր նույնպես  մասնակցեցին Akneye աչքի քանդակի նկարազարդմանը:

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Akneye-ը «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնի խորհրդանիշ (լուսանկարներ, տեսանյութ)