ԱՄՆ-ն Դանիային և Նիդերլանդներին թույլատրել է F-16-եր փոխանցել Կիևին

13:53 • 18.08.23

ԱՄՆ-ն Դանիային  և Նիդերլանդներին թույլատրել է F-16 կործանիչներ փոխանցել Կիևին այն բանից հետո, երբ ավարտվի տվյալ ինքնաթիռների վրա ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյայի։

Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հուկստրան X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում ողջունել է Վաշինգտոնի այդ որոշումը։

ԱՄՆ-ի նման թույլտվության մասին, ըստ Bloomberg-ի, հայտնել է նաև Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը։ Վերջինս նշել է, որ «ընկերական նամակ» է ստացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, որում Վաշինգտոնը շարադրել է Կոպենհագենի համար «գործողությունների որոշակի տարբերակներ»։

«Դաշնակիցների հետ միասին մենք հստակեցնում ենք հետագա քայլերը», - ասել է Ռասմուսենը։
Սակայն արտգործնախարարը չի հստակեցրել, թե հատկապես երբ Դանիան կարող է F-16-եր ուղարկել Ուկրաինային։

 

ԱՄՆ-ն Դանիային և Նիդերլանդներին թույլատրել է F-16-եր փոխանցել Կիևին