Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ․ պահանջում են վթարի զոհ դարձած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխել (թարմացված)
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Կարմիր խաչին միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։
Նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար, նրա ընտանիքի մոտ։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները լրագրողներին ասաց, որ ԿՄԽԿ-ն պարտավոր է իր մանդատի շրջանակում քայլեր ձեռնարկել, ասել, թե ինչ բանացկություններ են վարում հայկական և ադրեբջանական կողմի հետ այս հարցը լուծելու համար։
«Մենք հանրային իրազեկում ենք պահանջում Կարմիր խաչի կողմից և ներգրավել բոլոր հնարավոր միջազգային կառույցներին»,- ասաց մեկ ուրիշը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցուցարարները դադարեցրել են ակցիան մինչև երկուշաբթի։

Այս պահին աղջկա դին Գորիսի դիահերձարանում է։
Կարմիր խաչը դեռ հաստատում չի ստացել ողբերգական վթարի հետևանքով զոհված, արցախցու աճյունը տեղափոխելու հնարավորության մասին։
«Բայց մենք պատրաստ ենք և դրական որոշման դեպքում անպայման օգնություն կտրամադրենք, այս պահին չեմ կարող հաստատել, որ նման պայմանավորվածություն ունենք»։
Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր։ Նրա ընտանիքը շրջափակման մեջ է։
Նա Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրում, Լանջիկ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերից մեկն է։










