Ստոկհոլմում ակցիայի ժամանակ Ղուրան են այրել

17:09 • 18.08.23

Ստոկհոլմում Իրանի դեսպանատան մոտ կայացած ակցիայի ժամանակ Ղուրան են այրել։

Կազմակերպիչը միգրանտ Սալվան Մոմիկան է, ով նախկինում ևս մասնակցել է նման ակցիաների, գրում է Aftonbladet թերթը։

Ըստ հրապարակման՝ մի կին փորձել է հանգցնել Ղուրանը, որը Մոմիկան հրկիզել է միջոցառման ժամանակ։

Նշվում է, որ կնոջը ոստիկանությունը բերման է ենթարկել, իսկ ակցիան շարունակվել է։ Հաղորդվում է նաև, որ ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել կատարվածը։

Ստոկհոլմում ակցիայի ժամանակ Ղուրան են այրել