Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. ԱՄՆ դեսպան
Դեսպան Քվինը Վայոց Ձորի մարզում էր՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Այս մասին տեղեկանում են ԱՄՆ դեսպանատնից:
«Դեսպանը հանդիպեց Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»։










