Նովգորոդի ռազմական օդակայանում ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով ինքնաթիռ է վնասվել

17:15 • 19.08.23

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանում մեկ օդանավ է վնասվել, ինչպես նաև տարածքում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։

Տուժածներ չկան։

Մոսկվայից հյուսիս-արևմուտք ընկած Նովգորոդի մարզը հարյուրավոր կիլոմետրերով հեռու է ռազմաճակատային գծից։

Նովգորոդի ռազմական օդակայանում ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով ինքնաթիռ է վնասվել