Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 19-ի արտահերթ նիստում 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին վիճակահանության կարգով տրամադրեց հերթական համարները։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա էին նիստին մասնակցեցին վիճակահանությանը։ Այսպիսով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հերթական համարներն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն-1
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-2
«Արդար Հայաստան» կուսակցություն-3
«Հաղթանակ» կուսակցություն-4
«Ուժը հայրենյաց» կուսակցություն-5
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-6
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-7
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-8
«Հանրապետություն» կուսակցություն-9
«Միացյալ Հայաստան» կուսակցություն-10
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-11
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-12
«Ապրելու երկիր» կուսակցություն-13
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-14










