Արայիկ Հարությունյանը և ԱԽ քարտուղարը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան (լուսանկարներ)

13:06 • 19.08.23

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան: 

«Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք:

Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Արայիկ Հարությունյանը և ԱԽ քարտուղարը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան (լուսանկարներ)