Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռի վայրէջքը Կապանի օդանավակայանում կրակահերթի ձայներ են լսվել. Аravot.am

14:07 • 19.08.23

Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել, գրում է aravot.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։

Tert.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել ՀՀ ԱԱԾ-ից, սակայն զանգերին պատասխան չեղավ։

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան: 

«Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: 

Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռի վայրէջքը Կապանի օդանավակայանում կրակահերթի ձայներ են լսվել. Аravot.am