ՊՆ-ն հորդորում է առաջնագծի մասին հանրության շրջանում խուճապ առաջացնող գրառումներ չտարածել

20:18 • 19.08.23

ՀՀ Պաշտպանեւթյան նախարարությունը հայտարարություն է տարածել․

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եւս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող  ֆեյսբուքյան գրառումները չտարածել:

Հարկ  է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»:

ՊՆ-ն հորդորում է առաջնագծի մասին հանրության շրջանում խուճապ առաջացնող գրառումներ չտարածել