ECOWAS-ի պատվիրակությունը Նիգերի ապստամբներից պահանջել է ազատ արձակել նախագահին

19:05 • 19.08.23

Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի (ECOWAS) պատվիրակությունը, որը գտնվում է Նիամեյում՝ Նիգերի ճգնաժամի խաղաղ լուծում փնտրելու համար, ապստամբներից պահանջել է ազատ արձակել նախագահ Մուհամեդ Բազումին, ով իշխանությունից հեռացվել էր հուլիսի վերջին:

Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

ECOWAS-ի պատվիրակության ներկայացուցիչներն առաջնահերթ պահանջ են համարել պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Բազումի ազատ արձակումը:

ECOWAS-ի պատվիրակությունը Նիգերի ապստամբներից պահանջել է ազատ արձակել նախագահին