Ես մայր եմ, ես ձեզանից շատ գոհ եմ. Տեղ համայնքի բնակիչը՝ Փաշինյանին (տեսանյութ)

18:51 • 19.08.23

Տեղ համայնքի Քարաշեն բնակավայր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել բնակիչներից մեկը, ողջագուրվել է, ասել է, որ զոհվածի մայր է ու շատ գոհ է Փաշինյանից, որ իրենց համայնքում ծրագրեր են իրականացվում։

Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր խաղահրապարակ:

Նիկոլ Փաշինյանը քարաշենցիների հետ քննարկել է տարբեր հարցեր։

Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում

«Ուրախությամբ արձանագրեցի, որ բնակիչներից մեկն օգտվել է Կառավարության կողմից տրամադրվող 16 մլն դրամի շրջանակում սահմանամերձ բնակավայրերում բնակարանի կառուցման ծրագրից»,-գրել է Փաշինյանը:

Ես մայր եմ, ես ձեզանից շատ գոհ եմ. Տեղ համայնքի բնակիչը՝ Փաշինյանին (տեսանյութ)