Գիշերը ոստիկանները Մաշտոցի պուրակից կրկին բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին (տեսանյութ)
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար գշերը կրկին բերման են ենթարկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
«Օր 3. Սուրեն Սահակյանին և Վահագն Մինասյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։
Ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։










