Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք․ Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

20:05 • 19.08.23

Ը

ն

դհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք:

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը․

«Ավանում ծանոթացանք իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին։

Բարեկարգման ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 51 մանկապարտեզը շրջայցի առաջին հասցեն էր։  60-ականներին կառուցված և մինչ օրս չհիմնանորոգված մանկապարտեզը վերանորոգումից հետո ոչ միայն կունենա անվտանգ ու հարմարավետ պայմաններ, այլև 280-ի փոխարեն կընդունի անհամեմատ մեծ թվով փոքրիկների։

Նոր նախագծերի մեկնարկից բացի տարեկան նախագծերով բարեկարգված բակերի ու խաղահրապարակների թիվը Ավանում փուլ առ փուլ ավելանում է։

Վառ օրինակ է առանձնատներով առանձնացող  6-րդ թաղամասը, որն արդեն ունի հարմարվետ պուրակ ու ֆուտբոլի դաշտ։

Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք: Վերջին հինգ տարում իրականացված ու իրականացվող նախագծերի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն 24  բակերում»:

May be an image of 7 people

May be an image of 4 people, child, crowd and text

May be an image of 9 people and crowd

May be an image of 7 people and crowd

May be an image of 12 people, child, people playing football and people playing American football

May be an image of 4 people and child

May be an image of 12 people, child and trampoline

May be an image of 4 people and wedding

 

Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք․ Տիգրան Ավինյան (լուսանկարներ)