Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը վերելակներինն է․ ԿԸՀ

12:23 • 19.08.23

Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը ներկայացվել է վերելակների գովազդային վահանակները տիրապետող ընկերությունների կողմից։ Այս մասին ԿԸՀ նիստին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Ընդհանուր առմամբ 5 քառակուսի մետրը գերազանցող վահանակի կողմ է ներկայացվել 342 հատ, կանգառներ ներկայացվել է 217 հատ, վերալակների մեջ գտնվող վահանակներ ներկայացվել է 2245 և մետրոպոլիտենում՝ 75»,- ներկայացրեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ, որին կմասնակցի 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք։

Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը վերելակներինն է․ ԿԸՀ