Շվանիձոր գյուղի վերջնամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

10:58 • 20.08.23

Oգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ․ կան ծխացող օջախներ:

Ժամը 21:10-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին. սահմանվել է հերթապահություն:

«Օգոստոսի 20-ին, ժամը 06։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ առկա է մոտ 12 ծխացող օջախ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Շվանիձոր գյուղի վերջնամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են