Ռուսական ՀՕՊ համակարգերը վերջին 1 օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը վերջին մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք, երեք РСЗО HIMARS արկ և մեկ HARM հակառադարային հրթիռ: Հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՌԴ ՀՕՊ-ի կողմից մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժյեի շրջաններում։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ ընդհանուր առմամբ ռուսական կողմը խոցել է 461 ուկրաինական ռազմական ինքնաթիռ, 246 ուղղաթիռ, 5877 անօդաչու թռչող սարք, 431 զենիթահրթիռային համակարգ, 11,409 տանկ և այլ զրահատեխնիկա, 1144 բազմակի հրթիռահրետանային կայանք, 5951 դաշտային հրետանային զենք և ականանետ, 12,334 միավոր հատուկ ռազմական մեքենա։










