«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանինները ֆուտբոլով են զբաղվում անվճար, ակումբի ծախսերը հոգում է «Ապրելու» հիմնադրամը․ Մեսրոպ Առաքելյան (լուսանկարներ)

20:00 • 20.08.23

«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանինները ֆուտբոլով են զբաղվում անվճար։ Ակումբի ծախսերը հոգում է «Ապրելու» հիմնադրամը։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանը․

«Վերջերս հանդիպեցի «Նորք» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։

100-ից ավելի պատանիներ գրեթե ամեն օր զբաղվում են ֆուտբոլով՝ կարևորելով առողջ ապրելակերպը, կամքը, սպորտային հաջողությունները։

Ակումբի հիմնադրման գաղափարը եղել է իմը, և արդեն երկու տարի է՝ ակումբի թիմերը մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին, իսկ առաջիկա օրերին մեկնարկող առաջնությանը կմասնակցի արդեն չորս թիմ։

Շատ կարևոր է, որ բոլոր թաղամասերում լինեն ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի թիմեր, որը հնարավորություն կտա պատանիներին ավելի շատ զբաղվել սպորտով՝ այսօր այդքան կարևոր առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով։

«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանինները ֆուտբոլով են զբաղվում անվճար։

Ակումբի ծախսերը հոգում է «Ապրելու» հիմնադրամը»։

May be an image of 6 people, people playing soccer and people playing tennis

May be an image of 10 people, people playing football, people playing soccer and grass

May be an image of 7 people, people playing football, people playing soccer and grass

May be an image of 9 people, people playing soccer and people playing football

May be an image of 1 person, playing soccer, playing football and text

 

«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանինները ֆուտբոլով են զբաղվում անվճար, ակումբի ծախսերը հոգում է «Ապրելու» հիմնադրամը․ Մեսրոպ Առաքելյան (լուսանկարներ)