Առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 125-ը վիրավորվել Ուկրաինայի Չեռնիգովի թատրոնի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով (տեսանյութեր)

13:26 • 20.08.23

Առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 125-ը վիրավորվել Ուկրաինայի հյուսիսում Չեռնիգով քաղաքի թատրոնի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով։ Զոհերի թվում կան մի շարք երեխաներ: Գրել է Euronews-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտոնյաների հայտարարություններին։

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին, այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Շվեդիա՝ անցյալ ամիս Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում:

Նաև շենքեր են վնասվել, ներառյալ թատրոնը, որի տանիքը ավերվել է, մեքենաներ են վնասվել։ Զոհերի թվում կա 6-ամյա աղջիկ, իսկ 129 վիրավորների թվում՝ 15 երեխա։

Առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 125-ը վիրավորվել Ուկրաինայի Չեռնիգովի թատրոնի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով (տեսանյութեր)