Ուկրիանայի զինուժը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է գրոհել ՌԴ-ի Ռոստովի մարզը

11:45 • 20.08.23

Ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը

«Այսօր վաղ առավոտյան մեր մարզում կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչության փորձ է կատարվել։ Անօդաչու թռչող սարքերի վրա հաջողությամբ կիրառվել են էլեկտրոնային պատերազմի համակարգեր, թիրախի փոքր չափերի պատճառով հակաօդային պաշտպանությունը չի կիրառվել»,- գրել է նա։

Մարզպետի խոսքով՝ երկու անօդաչու թռչող սարք է ընկել Կամենսկի զորամասի տարածքում, ևս մեկը՝ Նովոշախտինսկից 1 կիլոմետր դեպի հյուսիս։ 

«Անօդաչուների անկման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- հավելել է Գոլուբևը։

Ուկրիանայի զինուժը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է գրոհել ՌԴ-ի Ռոստովի մարզը