ՌԴ-ի Ռյազանում կյանքից հեռացել է «Пацанки» շոուի մասնակից Յուլիա Միխայլովան (լուսանկար)

14:07 • 20.08.23

Ռուսաստանի Ռյազան քաղաքի Չկալովա փողոցում 22-րդ հարկի բարձրությունից ընկնելու հետևանքով մահացել է «Пацанки» շոուի յոթերորդ եթերաշրջանի մասնակից Յուլիա Միխայլովան։ Այս մասին YA62.ru-ին հայտնել է սեփական աղբյուրը։

Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 19-ի երեկոյան։ 


Ականատեսի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 22:36-ին (Երևանի ժամանակով 23։36-ին)։

«Ուժեղ հարված լսեցի, և ինչ-որ մեքենայի ազդանշան հնչեց: Նայեցի պատուհանից ու տեսա գետնին ընկած մարմին։ Շտապօգնություն կանչեցի, ու 13-14 րոպեից այն ժամանեց»,- ասել է պորտալի զրուցակիցը՝ հավելելով, որ հետո ոստիկանությունն է ժամանել։

ՌԴ-ի Ռյազանում կյանքից հեռացել է «Пацанки» շոուի մասնակից Յուլիա Միխայլովան (լուսանկար)