Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 5 հա խոզան

21:55 • 21.08.23

Օգոստոսի 21-ին, ժամը 18:01-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք և խոզան: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղռխ» կոչվող հանդամասում։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:57-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 5 հա խոզան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 5 հա խոզան